Jump to content

Էլ Աբյադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Աբյադ
Տեսակհրվանդան
Երկիր Թունիս
ՎարչատարածքBizerte Governorate?
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Քարտեզ
Քարտեզ

Էլ Աբյադ (արաբ․՝ الرأس الأبيض‎‎), հրվանդան Թունիսում, Միջերկրական ծովի ափին։ Աֆրիկայի ամենահյուսիսային կետն է (հյուսիսային լայնության 37°20’, արևելյան երկայնության 9°51’)։

Անվանումն արաբերեն է․ բառացի նշանակում է «սպիտակ»։ Նախկին պորտուգալական Բրանկու, իսկ ապա ֆրանսիական Կապ Բլան անվանումների (տարածված է եղել նաև Բլանկա ձևը) պատճենումն է։ Այդպես է կոչվել տեղանքի՝ բուսականությունից զուրկ սպիտակ գույնի ավազուտները նկատի ունենալով։ Հայտնի է նաև Էնջելա անունով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Աբյադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 9